Նոր
Ես եմ այդ գրողը
Գրող է նա, ով նորն է բերում իր ժամանակակցին, այն, ինչն անհասկանալի է մեծամասնությանն առայժմ, բայց վաղը դառնալու է հենց այդ սերնդի ապրելակերպը:
Նա, ով հասկանալի է միշտ, ոչինչ չի ավելացնում, ոչինչ չի տալիս` բացի պարապ ժամանակի ընթերցանությունից լավագույն դեպքում:
Ժամանակակիցները չեն հասկանում իրենց առաջադեմ գրողներին կյանքի օրոք, այդ պատճառով նրանք ղեկավարներ լինելու փոխարեն, պատմության մեջ մնում են որպես գրողներ:
Այդ պատճառով Լոռու Դսեղում ծնված մեծագույն քաղաքացուն ու հանրապետության հիմնադրին ճանաչում ենք որպես գրող դասական, փոխանակ նախնիները նրան ճանաչեին նախագահ ու մեզ ավանդեին:
Եթե կարծում եք, թե ակնարկում եմ, որ այսօր ես եմ այդ գրողը, կասեմ, որ չեմ ակնարկում, ուղիղ ասում եմ` ԱՅՈ, ես եմ այդ գրողը:
Դուք իրավունք ունեք ինձ համարել մեծամիտ կամ խելագար, անհամեստ, հիմար, բայց կարող եք սխալվել, ինչպես սխալվել են ձեր բոլոր նախնիները, բոլոր սերունդներն անխտիր:
Կարող է ճիշտ եմ, կարող է սխալ, կարող է լինել նաև որ ուրիշ մեկն է այդ գրողը մեջներս, ապրում է հիմա, բայց ինչպես միշտ նախկինում նրան չենք ճանաչում, կամ հարմարվողականորեն ձևացնում ենք, որ չենք ճանաչում:
Ինձ չէ` նրան:
Եվ բացարձակ կարևոր չէ ճիշտ եմ, թե սխալ: Վերջապես կարող եմ լինել տխմարների ցեղի հերթական մի տխմարը:
Կարևոր է, որ դուք չսխալվեք, մեկ անգամ գոնե պատմության մեջ դուք չսխալվեք:
Նման բան հիշու՞մ եք, հայեր:
15.09.2010, Սթոքհոլմ
Այո, ունեմ ծրագիր
Մշակել եմ այն 20 տարի շարունակ: Որպեսզի կարողանամ անել դա, աշխատել եմ մի քանի հարյուր պայծառ մտավորականի`գիտնականների, արվեստագետների, վարպետների ու պարզապես ազնիվ ու իմաստուն մարդկանց հետ: Մարդկանց վարպետությունը, ազնվությունը, ոգեղենությունը չափել եմ նրանց տասնամյակներ ի վեր թափանցիկ կենսագրություններով, ցանած սերմերով, հավաքած բերքով: Նրանցից շատերն այսօր սերտ բարեկամություն են անում իրար հետ ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Ռուսաստանում, Հայաստանում ու տարբեր երկրներում, ու հաճախ չեն հիշում անգամ, որ ես եմ իրենց հատիկ-հատիկ ընտրել, ներկայացրել մեկ-մեկու, ոգեշնչել հավաքական ու ստեղծագործ կյանքի և աշխատանքի:
Որպեսզի ինքս ինձ կարողանամ ստուգել, փորձել, կրկնակի անգամ հասցրել եմ թեկնածությունս Շվեդիայի թագավորության ընտրություններին` շվեդացի (ոչ հայ) բարեկամներիս առաջադրմամբ ու քվեներով: Շվեդացիներին շեշտում եմ, որպեսզի ընդգծեմ մասնագիտական ունակություններս, որովհետև նրանք ինձ ընտրելու էթնիկական, ցեղային գործոնից զերծ են, և ընտրում են միայն սթափ գնահատականով: Դա է սեփական գնահատականս ունակություններիս, և մի բան էլ (ցավոք սրտի). Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի ոչ մի երկրում աշխարհի, չի հասցրել դեռ իր թեկնածությունը խորհրդարան, կրկնակի անգամ հասցնելը ինչ որ ժամանակ դեռ կմնա մեր հավաքական պատմության հեռու ապագայում վստահաբար, առնվազն 10-15 տարի, եթե հենց այսօր ձեզնից մեկն առաջադրվի, ասենք Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում: Եթե ոչ` շատ ավելի ուշ:
ՈՒնեմ ծրագիր, ինչպես ունեի նախընտրական ճառերի մի ամբողջ հավաքածու արդեն 2005 թվականին, 3 գրքի ձևով: Երեքն էլ հրապարակաված էին նախօրոք, յուրաքանչյուր հոդվածի, ճառի, էսսեի տակ կգտնեք ամիս ամսաթիվն ու կերտման վայրը, որոնք հատուկ են դրվել այնտեղ, որպեսզի կարողանաք այսօր ճշտել հայտարարություններիս վաղեմությունն ու հարցի քաղաքական ձևավորման ու առաջադրման հիմնադիր մասնակցությունս: Սա անհրաժեշտ է նրա համար, որ դադարի հայրենակիցս հարցնել ինձ, թե ինչու են ինձ քաղաքական աքսորի մատնել: Ավելի կենցաղային այդ հարցին այսօր կպատասխանեմ այստեղ, մեկ նախադասությամբ. – որովհետև դու, համաքաղաքացի, քո սեփական երկրի, հետևանք որպես քո անձնական գործերից տեղյակ չես եղել երբևէ, ավելին`չես էլ ուզեցել տեղյակ լինել, բավարարվել էս թույլ տալով, որ քո փոխարեն տեղյակ լինեն, գլուխդ էլ լվանան անհաշվետու տեղեկատվությամբ, ըստ որի դու կարող ես հանգիստ շարունակել մայել քո արոտավայրում, քանի որ ճակատագիրդ քո ընտրած առաջնորդի ազնիվ ձեռքերում է:
Այդ պատճառով են ինձ աքսորել, իսկ դու տեղյակ չես, որովհետև քեզ չեն ասել, իսկ երբ ես եմ ասում, չես հավատում, որովհետև չես լսել դա քո ուղեղի լվացարարուհուց` քո առաջնորդից, կամ նրան հլու հնազանդ գազեթաչիների դուքյան թերթերից ու կոոպերատիվ հեռուստաալիքներից:
Ինքուրույն մտածել քեզ չեն սովորեցրել ոչ քեզ, ոչ ծնողներիդ, ոչ էլ նրանց ծնողներին/, և էթնիկական այդ բթացումն` ավանդույթ ներկայացվող, սկիզբ է առել ամենաքիչը Լուսավորչի ժամանակներից ու նրա գալով (կարող է ավելի վաղ ժամանակներում էլ սկիզբ առած լինել):
Գրքերս հավաքեցին գրախանութներից, մուտքս երկիր փակեցին, ինձ 8 տարի բանտային կյանք նախատեսող քրեական հոդված զեղծելով, նման մի մեղադրանքով էլ ԱՄՆ-ում բանտարկեցին: Այդ ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հասցրեց կարդալ երեք գրքերս բարձրաձայն միտինգավորների առաջ:
Առաջարկում եմ հատիկ առ հատիկ ճշտել համեմատությամբ: Ամեն ինչ հրապարակած է www.vaheavetian.org կայքում, 2005 թվականից:
Որպեսզի հանկարծ ինձ միամիտ չհամարեք` կարծելով, թե չէի կանխատեսում այն ամենն ինչ պատահեց, կասեմ, որ հենց կանխատեսելուս պատճառով էի կերակրում սկզբում, որ հատիկ առ հատիկ զտեմ նրանց ու բերեմ հարթակ, ու դադարեցնեմ հանկարծ նյութ տալը: ՈՒրիշ ինչպես հասնեմ նրան, որ վերջապես իքներդ ձեր աչքով տեսնեք, որ դատարկ է Լևոն Տեր Պետրոսյանը: Հիմա ծրագիրն է ուզում դևը:
Կանխատեսել եմ իրականում ամեն ինչ, անգամ մասնակցել եմ ծրագրավորմանն իրականում, տեսել եմ այն ամենն, ինչ կանեն շրջափակված (ամենակարևորը հոգեբանորեն) ամբարտավան ծերունիները, և դա դժվար չէ իրականում, մանավանդ երբ պատմական փորձ ունենք, սեփական աչքով տեսել ենք, թե ինչպես են վարվել մեր անկախ պատմության առաջին քաղաքացու, նախագահի, վտարանդի գրողի, լրագրողի, արվեստագետի, քաղաքական-հասարակական գործչի, մարդու իրավունքի պաշտպանի ու իրավապաշտպանի` Պարույր Հայրիկյանի հետ:
Այո, ունեմ ծրագիր, բայց կլսեք այն երբ թեկնածությունս իրավաբանորեն կգրանցվի Հայաստանում, որովհետև անկախ Հայքի ծրագիրը չեն իրականացնելու չեկիստները: Հրապարակվելուն պես նրանք այն գողանալու են, բոլոր հիմնադիրներին մեկուսացնեն, ներկայացնեն այն որպես սեփական աշխատանք ու հավատամք, ու այլասերեն արմատից: Դա պատահել է բազմիցս:
Իմ ասելիքը քեզ, համաքաղաքացի, առայժմ տարրականի մասին է, համապատասխան մակարդակում:
Ապահովիր պարզապես իմ մարդկային հիմնարար իրավունքը` սեփական տանս ապրելու, և երկրորդը` թեկնածությունս իրավաբանորեն գրանցելու:
Այս մինիմումը պետք է կարողանա ապահովել համաքաղաքացին` քաղաքականությունից խոսելու բարոյական իրավունք վաստակելու համար:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
խորհդարանական ու նախագահական ընտրությունների թեկնածու համաքաղաքացիդ, հայրենակիցդ, գրողդ աքսորված է, տեղեկացրել է քեզ անձամբ, գրավոր, հայտարարությամբ, ստորագրությամբ ու հրապարակել է:
Պաշտպանիր նվազագույն իրավունքդ, որն է ընտրելն ու ընտրվելը:
ՈՒ քանի դեռ կա մեն մի հոգի, որ հայտարարում է, թե մեկուսացված է, իրավունքդ ոտնահարված է:
Նվաճված երկրում առաջին հերթին մեկուսացվում է ղեկավարը:
Վահէ
19.09.2010, Սթոքհոլմ
Նաիրին իմ հերոսն է
Ես ինքս նայում էի այն ժամանակ շուրջս` տեսնելու համար, թե ով կա, ով չկա կենդանի մնացած, որ կազմակերպեմ դրանց խփելը, կամ միանամ կազմակերպողին, երբ լուրը հասավ, որ Նարիրի Հունանյանը մարդակերներին գնդակահարել է խորհրդարանում:
Դրան հետևեց ճոխ թաղումը, քելեխը, առատ հարբեցողությունն ու մասայական փսիխոզը որպես հետևանք, որովհետև հայերն էքստազի լավագույնս հասնում են մեռել թաղելուց, իսկ մեր այս դեպքում` ամբողջ մի տասնյակ, էն էլ ինչ մեռել:
Ինչպես ամեն անգամ նախկինում` շվարեցի, տեսնելով ցեղիս կատարյալ հիմարացումը մեկ շաբաթում: Սպանվածների արյունը ցեղովին փափագող, գնդակահարման առաջին օրը գնդակահարողին միակ տղամարդ համարող ամբոխը սկսեց հանկարծ անիծել դավաճանին, որն իրենց ազգի հայրերին է այն աշխարհ ուղարկել, և իհարկե անվերջ մանտրայի նման կոնկոռնալ աջ ու ձախ` սպանվածների բազում արժանիքները թվելով, որոնք մաթեմատիկական պրոգրեսիայով ավելանում են մինչ օրս,փսիխոզը նույնպես:
Մեր հայրենակցին դատեցին նախօրոք կայացրած սցենարով, մեկը մյուսի հետևից անվերջ շարունակվող խեղկատակություն-նիստերով, որոնց ընթացքում, և արդյունքում, գործն ամբողջությամբ խճճվեց այնպես, որ ոչ ոք այսօր չի կարող պնդել որ ինքն հասկացել է, թե ինչ է կատարվել և ինչպես:
Ասել կուզի` դատապարտվել են անմեղ մարդիկ, որովհետև նրանց հանցանքն ապացուցված չէ:
Ես խղճի խայթով եմ գրում այս տողերը, որովհետև տարիներ շարունակ չկարողացա ձևակերպել միտքս, հանձնել այն թղթին, որ գոնե այդպես աջակցեմ անմեղ բանտարկված ու հետագայում այնտեղ` մի մասը սպանված ցեղակիցներիս, ու դրա համար ես նրանցից հասարակավ ներողություն եմ խնդրում:
Բազում վարկածներից մեկն այն էր, որ ինչ որ երկրի հետախուզության հետ համագործակցելով է իրականցրել մահապատիժը Նաիրին:
Հանրավոր է: Գուցե իմանանք մի օր այդ մասին, երբ այդ գործն իսկապես քննվի, և դա կարևոր էլ չէ, ըստ իս, որովհետև մեր գլխին իշխան կարգվել ու կարգվում են բացառապես օտար գաղնտի ծառայությունների նշանակմամբ, այնպես որ կապ չունի` համագործակցել է Նաիրին, թե ոչ: Նա ոչնչացրել է համագործակցողներին:
Ես հենց հիմա կհամագործակցեմ աշխարհի բոլոր գաղտնի ծառայությունների հետ, եթե ինձ փոքր անգամ հույս տան, որ կձերբակալեմ Հայաստանի վերջին 20 տարիների բոլոր նախագահներին, վարչապետներին, կառավարություններին, տեղական իշխանություններին, հոգևորականներին, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներին, գլխավոր խմբագիրներին, մարդու իրավունքի պաշտպաններին ու իրավապաշտպաններին, ստեղծագործական բոլոր միությունների ամենաագրեսիվ անդամներին ու ղեկավարներին:
Իսկ մինչ այդ` Նաիրին իմ հերոսն է:
13.09.2010, Սթոքհոլմ