Կենսագրություն

Վահե Ավետյանը ծնվել է 1962 թվականի Օգոստոսի 23-ին, Երևանում։ 1969-79 թվականներին հաճախել է անգլիական թեքումով համար 139 միջնակարգ դպրոցը։ 1979-ին ընդունվել է Երևանի Անասնաբուժական ինստիտուտն ու ավարտել այն 1984-ին, 3 տարի այդուհետ ըստ մասնագիտության աշխատել է սովետական միության տարբեր վայրերում։ 1987-ից աշխատել է Երևանի համակցված կերերի գործարանում՝ որակի ինժեներ։
1990-ին կամավորագրվել է Անկախության Բանակի շարքերը պատերազմի առաջին օրից, մասնակցել մարտերի և հատուկ նշանակության գործողությունների։ Մասնակցել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության հիմնադրմանը և ընտրվել կազմակերպության առաջին խորհրդի անդամ։ Կրել է կուսակցական համար 2-րդ քարտը։
Դադարեցրել է գործունեությունը բանակում ու կուսակցությունում  1992-ին ու բնակություն հաստատել Շվեդիայի թագավորությունում, որտեղ սովորել է լեզուներ, մասնագիտացել ղեկավարման, կապի, աշխատանքային խմբերի հոգեբանության բնագավառներում։ Ուսանել է Սթոքհոլմի «Թեոլոգիական Ինստիտուտի Մարդու Իրավունք» բաժնում, շվեդական «Ժողովրդավարության Ակադեմիայի» հետ համագործակցությամբ։ Խոսում է 4 լեզվով։
Մասնակցել է «3K Network», «Gallery Bunker», «Yorg Armenia», «Yorg Sweden», «3K Studio», «SvFI», «YCIC»  կազմակերպությունների հիմնադրմանը, հրապարակել «Անկախության Բանակ», «Malmvagen» հանդեսները։ Հիմնադրել է «Եվրոպական Օմբուդսմենների Լիգա» կազմակերպությունը։ Ընտրվել է «Center» կուսակցության Սոլենթունայի ղեկավար խորհուրդ, 2002 և 2010 թ.թ. մասնակցել տեղական, մարզային ու խորհրդարանական ընտրություններին։ Ղեկավարել է «Ժողովրդավարության նպաստում» ծրագիրը Հայաստանում, շվեդական «Center» կուսակցության «Միջազգային Հիմնադրամի» հետ համագործակցությամբ։
Վահե Ավետյանը հեղինակ է «Անկախության Բանակ», «ԷսթաբլիշՄԵՆԹ», «Svartskalle», «Դեսից, դենից», «Blatte», «Բաղդասար, Լոքի, Նիլս, Շվեյկ…» գրքերի, բազմաթիվ հոդվածների ու հրապարակումների լույս տեսած հայկական, կովկասյան, շվեդական և այլ լրատվական միջոցներում ու հանդեսներում:
 2006 – 2008 թվականներին բնակվել է ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում, որտեղ մասնակցել է  «Policy Forum Armenia»-ի հիմնադրմանը և այդ կազմակերպության ղեկավար մարմնի անդամ է մինչ օրս:
Ներկայումս բնակվում է Շվեդիայի թագավորության Սթոքհոլմ քաղաքում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s