Սկիզբ

Posted: 09/17/2010 in Uncategorized

Սեփական եսից հրաժարվելու համար հարկավոր է սեփական ես ունենալ
 
Ի ԶԵՆ

Ծրագրում եմ հանցագործ ռեժիմի տապալում։ Բոլոր մեթոդները որդեգրելի են, միակողմանիորեն հայտարարվում են օրինական, որովհետև երկրորդ և ավելի կողմ չկա ընդհանրապես։ Ով մեր հետ համաձայն չէ թշնամի է, ով համաձայն է՝ նույնպես։ Փնտրում եմ ոստիկանատների, ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարության, հեռուստատեսությունների, օդանավակայանների, կայարաների ու մարտավարական մնացյալ շենքերը գրավել ցանկացողներ։ «Մահ կամ բանտարկության» երաշխավորն ինքդ ես, մեդալ չի երաշխավորվում։ Երաշխավորվում է մի բան՝ եթե մեկը հազարի հավանականությամբ ողջ մնաս և հաջողես իրականացնել բոլոր գործողությունները, արտաքսվելու ես երկրիցդ, աշխատանքիդ պտուղները լափելու են շակալները։

Սթոքհոլմ, 2004-01-21

Ի ԶԵՆ

Հայաստանի Հանրապետությունը նվաճված է, անկախությունը և ազատու-թյուններն անէացված: Մամուլն ու տեղեկատվական այլ աղբյուրներն արհեստական են ու վերահսկվող։ Նվաճմանը մասնակցել են լրագրողները, իրավապաշտպաններն ու ընդդիմադիր քաղաքական ու հասարակական գործիչները լռությամբ, ոմանք բանսարկու մասնակցությամբ անգամ:
Անկախության Բանակը հայտարարում է, որ անցնում է դրությանը համապատասխան կարգավիճակի և ապակենտրոնացված գործունեության։ Անկախության Բանակի զինվորը գործում է սեփական կամքով, կերպի ընտրությամբ, պատասխանատվությամբ և հասարակական դատի ներկայանալու պատրաստակամությամբ, խիստ հետևելով անհատական ազատության պահպանմանը, որպես անկախ Հայքի քաղաքացու անկախությունը պաշտպանելու մինիմում ծրագիր, ինքնուրույն կամ զինակիցների հետ ընտրում թիրախներն ու հարվածում։ Անկախության Բանակի բոլոր զինվորներին հրամայում եմ. – ի զեն՝ գրիչով, երգով, նվագով, բեմում, թերթերում, գործարարությաբմ, բոլոր տաղանդներով,  զենքով նաև, եթե պատրաստ ես դատդ պաշտպանել հասարակավ:
Եվ ամենակարևորը` երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չկորցնել հումորը։

Հրամայում եմ՝ Վահէ

Անկախության Բանակի հրամանատար

2006-04-19, Սթոքհոլմ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s